Երևանի Տիգրան Մեծի պողոտայի վրաերթի են ենթարկել տղամարդու, որը մահացել է

09:51 • 04.03.13

«Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան մարտի 3-ին՝ ժամը 19.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տղամարդը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: