Հունական լրատվամիջոցները գործադուլ են անում երկրի վարչապետի՝ Թուրքիա այցի օրը
Հույն լրագրողներն այսօր մտադիր են հերթական գործադուլն անել՝ ի նշան եկամուտների կրճատումների դեմ բողոքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Հունաստանի կառավարությունը մեղադրել է լրագրողներին սաբոտաժի մեջ. այսօր նախատեսված է երկրի վարչապետ Անտոնիս Սամարասի այցը Թուրքիա ու նրա բանակցությունները թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Սրանից առաջ, լրագրողները գործադուլ էին հայտարարել փետրվարի 19-ին, երբ կարճատև այցով Հունաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Կառավարությունը դժգոհություն էր հայտնել, որ լրագրողները հատուկ չեն լուսաբանում լուրերը՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով, և դատարանի միջոցով հասել լրատվամիջոցների աշխատանքի վերականգնմանը։










