Շվեյցարացիները հրաժարվել են ընդունել 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը
Ըստ այսօր Շվեյցարիայում կայացած հանրաքվեի արդյունքների, Գրաուբյունդեն նահանգի բնակչության 54%-ը դեմ է քվեարկել Օլիմպիական խաղերին: Միևնույն ժամանակ Դավոսի և Սանկտ-Մորիսի բնակիչները կողմ են քվեարկել խաղերի անցկացմանը: Սակայն նրանց ձայները արժեք չունեն առանց ամբողջ նահանգի բնակչության աջակցության, գրում է Russia Today-ի ռուսական ծայությունը:
Արդյունքում գերակայել է բնապահպանների տեսակետը, որոնք հայտարարել էին, որ նման մասշտաբային մարզական միջոցառման անցկացումը կարող է փոխել շրջակա միջավայրը և ոչնչացնել շվեյցարական Ալպերի էկոհամակարգը: Հենց նահանգի տարածքում է գտնվում Շվեյցարիայի միակ Ազգային պարկը:
Միևնույն ժամանակ Գրաուբյունդենի կառավարությունը, գործարարները և զբոսաշրջությամբ զբաղվողները հակափաստարկներ են բերում: Ըստ Օլիմպիական խաղերի կողմնակիցների, նման նշանակալից մարզական միջոցառումը դրական կանդրադառնա երկրի իմիջի և նահանգի տնտեսության վրա:
Շվեյցարիայում Օլիմպիական խաղեր անցկացնելու գաղափարին կողմ է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն:










