Ինքնակոչ եպիսկոպոսը փորձել է ներկա գտնվել Վատիկանում ընթացող կարդինալների ժողովին
Գվարդիականները Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կարդինալների հավաքից դուրս են բերել մի իտալացու, ով հագել էր եպիսկոպոսի շորեր, գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով հռոմեական ԶԼՄ-ներին:
Ինքնակոչ եպիսկոպոսի անունը դեռևս հայտնի չէ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ նա իտալացի է: Օրինախախտը նշել է, որ պատկանում է իտալական օրթոդոքս եկեղեցուն, որն իրականում գոյություն չունի:
Գվարդիականներն առանց դժվարության հայտնաբերել են ինքնակոչին, որովհետև նրա հագուստը միայն հեռվից էր նմանվում այն զգեստին, որը կրում են կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսները:
Երկուշաբթի օրը կայացած հանդիպմանը մասնակցել է ամբողջ աշխարհից ժամանած շուրջ 100 կարդինալ: Միջոցառման նպատակը գաղտնի ժողովին պատրաստվելն էր, որի ընթացքում նրանք պետք է ընտրեն Բենեդիկտոս XVI-ին հաջորդող Պապին:










