Աֆղանստանում խորհրդային բանակի անհետացած զինվորը հայտնաբերվել է 33 տարի անց
33 տարի անց արևմտաաֆղանական Գերատ նահանգում ինտերնացիոնալիստ զինվորականների գործերով զբաղվող հանձնաժողովի աշխատակիցները գտել են 1980 թվականին Աֆղանստանում կորած խորհրդային զինվորին, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին, ով այս տեղեկությունները վերցրել է Риа Новости գործակալությունից:
Բահրետդին Խակիմովը, ում այժմ կոչում են Շեյխ Աբդուլլա, ուզբեկական Սամարկանդից է: Այս ընթացքում Շեյխ Աբդուլլան, ով ծանր վնասվածքից հետո հայտնվել էր տեղի բնակիչների մոտ, ապրում էր Աֆղանստանում և աշխատում էր որպես հեքիմ: Չնայած նրան, որ նա արդեն դժվարությամբ է ռուսերեն խոսում, կարողացել է լուսանկարներով ճանաչել իր նախկին զինակիցներին:
Աֆղանստանում 1979-1989 թվականներին իրականացրած գործողությունների ընթացքում Խորհրդային ուժերը կորցրել են 15.000 զինծառայող, իսկ 270-ը անհետ կորած են համարվում:










