Ղրիմում սպանվել է ռուսաստանցի գործարար Բագրատ Վարագյանը

00:57 • 05.03.13

Ղրիմյան Սակի քաղաքում սպանվել է ռուսաստանցի գործարար հայազգի Բագրատ Վարագյանը, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Ղրիմի ՆԳՆ-ին:


Ըստ վարչության տվյալների, 49-ամյա Վարագյանը սպանվել էր փետրվարի 19-ի երեկոյան, սակայն մամլո ծառայությունն այդ մասին հայտնել է միայն մարտի 4-ին: Գործարարը ժամանակավորապես բնակվում էր Սակի քաղաքում:


Իրավապահ մարմինները դիմել են շրջանի բնակիչներին՝ խնդրելով, որպեսզի նրանք օգնեն հետաքննությանը:


Միևնույն ժամանակ բազմաբնակարան շենքի բնակիչը, որի տան մոտ է կատարվել սպանությունը, հեռախոսով հայտնել է, որ անհայտ մարդը կրակել է Վարագյանի վրա, երբ նա դուրս է եկել իր BMW X5 մեքենայից: