Բոսնիացիները «թաղում» են Դրվար քաղաքը՝ այս կերպ բողոքելով գործազրկության դեմ

00:21 • 05.03.13

Բոսնիական Դրվար քաղաքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, որպեսզի մասնակցեն իրենց քաղաքի հուղարկավորությանը՝ այս կերպ բողոքելով գործազրկության դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Փայտի վերամշակմամբ զբաղվող գործարանի փակումից հետո Բոսնիայի արևմուտքում գտնվող այս քաղաքում գործազրկության մակարդակը հասել է 80%-ի:


Բոսնիացիները մոմեր էին վառել և էլեկտրասյուների և խանութների վրա փակցնում էին մահախոսականներ:


Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրում են անգործության մեջ: Ըստ բնակիչների, իշխանությունները ոչինչ չեն անում քաղաքի տնտեսության զարգացման համար: