Չին ոստիկանը հրաշքով փրկել է երկվորյակներով հղի կնոջն ինքնասպանության փորձից (տեսանյութ)

12:13 • 05.03.13

Չինաստանի Ցզինհուա քաղաքում ոստիկանին հաջողվել է վերջին պահին ինքնասպանության փորձից ետ պահել երկվորյակներով հղի կնոջը, ով, իմանալով սիրեցյալի դավաճանության մասին, փորձել է բարձրահարկ շենքից ցած նետվել։

 

Ինչպես հայտնում է Life News-ը, ականատեսները պատմել են, որ պատահաբար լսել են կնոջ բղավոց և, վեր նայելով, տեսել 9-րդ հարկից ցած նետվել պատրաստվող կնոջը։ Շոկի մեջ հայտնված անցորդներն անմիջապես ոստիկանություն և շտապօգնություն են ահազանգել։

 

Մինչդեռ մի քանի մարդ փորձել է հուսահատ կնոջը հոգեբանական աջակցություն ցուցաբերել, իրավապահներից մեկին հաջողվել է ճակատագրական թռիչքից վայրկյաններ առաջ բռնել կնոջ հագուստից և ներս տանել։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։