Էլիզաբեթ 2-րդին առնվազն 1 շաբաթ կպահանջվի կազդուրվելու համար
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին, ով երկուշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից, կպահանջվի առնվազն 1 շաբաթ հիվանդությունից աբողջովին կազդուրվելու համար, հայտնում է ИТАР ТАСС-ը՝ վկայակոչելով թագուհու պաշտոնական ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ այս շաբաթվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, այդ թվում նաև այցելությունն Իտալիա, հետաձգվել են։
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության 86-ամյա միապետը հոսպիտալացվել է անցած ուրբաթ։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գաստրոէնտերիտ (աղեստամոքսաբորբ)։










