Իրանն իր միջուկային ծրագրում մոտենում է «կարմիր եզրագծին». Իսրայել

01:13 • 05.03.13

Իրանը դեռ չի հատել Իսրայելի նախանշած «կարմիր եզրագիծը» իր միջուկային ծրագրի առաջընթացում, սակայն դրան առավել շատ է մոտեցել, ասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոչում, որը հեռարձակվել է ամերիկա-իսրայելական հասարակական կապերի կոմիտեի հանդիպման ժամանակ, հաղորդում է INTERFX գործակալությունը:


Իսրայելի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ ազդեցություն չեն ունենում, և Թեհրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար «լրջագույն ռազմական սպառնալիք է անհրաժեշտ»: