Սերժ Սարգսյանը Սյունիքում և Տավուշում նոր դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է՝ երկու դատավորներ նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի գրասենյակը։
Մասնավորապես, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Զարուհի Նախշքարյանը։
Մեկ այլ հրամանագրով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը։










