Ճապոնացին մահացել է, երբ նրան մերժել են ընդունել 25 հիվանդանոցներում

18:52 • 05.03.13

75-ամյա ճապոնացին մահացել է այն բանից հետո, երբ նրան մերժել են ընդունել 25 հիվանդանոցների անհետաձգելի օգնության բաժանմունքներից, հայտնում է Courier Mail-ը:


Տոկիոյի հյուսիսի Կուկի քաղաքում բնակված այդ մարդուն 2 ժամվա մեջ նշված թվով հիվանդանոցները մերժել են 36 անգամ:
Միայնակ բնակվող տղամարդը հունվարի վերջից շնչառական խնդիրներ է ունեցել, իսկ երբ վիճակը վատթարացել է, նա շտապօգնություն է կանչել: Շտապօգնության մեքենան արագ հասել էր կանչի վայր, սակայն հիվանդանոցները մերժել էին՝ բժիշկների պակասի կամ ազատ մահճակալներ չլինելու պատճառով:

 

Բժիշկները խոստովանել են, որ այս քանակի մերժվելու փորձառություն դեռ չէին ունեցել: Դրանից հետո Կուկի քաղաքի բնակիչները դիմել են քաղաքային իշխանություններին՝ հիվանդանոցային պայմանները բարելավելու խնդրանքով: