Սելիմի լեռնանցքում արգելափակված 7 ավտոմեքենա 31 ուղևորներով դուրս է բերվել արգելափակումից
Սելիմի լեռնանցքում մարտի 5-ին՝ ժամը 07.32-ի դրությամբ, արգելափակված են եղել 7 ավտոմեքենաներ՝ 31 ուղևորներով, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Մարդկանց և տեխնիկան արգելափակումից դուրս բերվել հաջողվել է Գեղարքունիքի և Վայոց ձորի փրկարարների, Մարտունու, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի Ճանապարհաշինարարական շահագործման աշխատակիցներիների և ՀՀ ՊՆ ստորաբաժանումների համատեղ ուժերով:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին՝ ժամը 14.48-ին, ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել էին ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:










