Մոլդովայի խորհրդարանը ցրել է կառավարությունը

15:18 • 05.03.13

Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, և ցրել նախարարների կաբինետը, հայտնում է РИА Новости-ն:

 

Երկրի վարչապետը Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատն է:

 

Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 101 պատգամավորից 54-ը, նրանց շարքում՝ կառավարությանն անվստահություն հայտնելը նախաձեռնած կոմունիստները, ժողովրդավարները և անկախ պատգամավորների խումբը: