Աշխարհի ամենատարեց բնակչուհին այսօր նշում է ծննդյան 115-ամյակը

10:50 • 05.03.13

Մոլորակի ամենածեր կինը՝ ճապոնուհի Միսաո Օկավան, այսօր նշում է ծննդյան 115-րդ տարեդարձը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Օսակա քաղաքի բնակչուհին TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ երբեք չի մտածել, թե կապրի այդքան, սակայն դա հաջողվել է «բոլորի շնորհիվ»։

 

Հաղորդվում է, որ տոնական սեղանի գլխավոր ուտեստը լինելու է սուշին։

 

Աշխարհի ամենատարեց կինը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

 

Միսաո Օկավան ծնվել է 1898թ.-ին, Օսակա քաղաքում, կիմանո պատրաստող վարպետի ընտանիքում։ Միսաոն ունի երեք երեխա, որոնցից 2-ը դեռ ապրում են և նշել են 90-ամյակը։
Նա 4 թոռ և 6 ծոռ ունի։


Օկավան աշխարհի ամենատարեց կնոջ կոչումը ստացել է այս տարվա հունվարին, երբ մահացել էր դարձյալ Ճապոնիայի բնակչուհի, 115-ամյա Կոտո Օկուբոն։

Աշխարհի ամենատարեց տղամարդը դարձյալ ճապոնացի 115-ամյա Ձիրոուեմոն Կիմուրան է։
Իսկ աշխարհի պատմությանը հայտնի ամենատարեց մարդը մահացել է 1997թ.-ին՝ 122 տարեկանում։