Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի են ենթարկել 51-ամյա կնոջ

09:27 • 05.03.13

«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան մարտի 4-ին՝ ժամը 19.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա մի կնոջ։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:


Կատարվում է քննություն: