Օրբելի եղբայրների փողոցում վրաերթի են ենթարկել 11-րդ դասարանի աշակերտուհու

09:41 • 05.03.13

«Օպել» մակնիշի ավտոմեքենան մարտի 4-ին՝ ժամը 16.45-ի սահմաններում, Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 47 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-րդ դասարանի մի աշակերտուհու։


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:


Կատարվում է քննություն: