Հայաստան կներկրվի 12 մլն ռուբլու 10 հատ «ՊԱԶ-3203» ավտոբուս
Ռուսական «Группа ГАЗ» ընկերությունն այս ամիս «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ-ին կմատակարարի 12 մլն ռուբլի արժողությամբ 10 հատ «ՊԱԶ-3203» (ПАЗ-3203) ավտոբուս։ Այս մասին հայտնում է finam.ru կայքը՝ հղում կատարելով ռուսական ընկերության մամուլի ծառայությանը։
Կայքը նշում է, որ սա «ՊԱԶ-3203» ավտոբուսների առաջին մատակարարումը կլինի Հայաստան։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Երևանի ուղևորափոխադրումների համակարգում։
Բենզինային շարժիչով համալրված «ՊԱԶ-3203» մոդելի ավտոբուսները 470 մմ ավելի կարճ են բազային «ՊԱԶ-3204» մոդելից։ Այս ավտոբուսների ուղևորատարությունը կազմում է 43 մարդ։










