Սիքստինյան կապելլան փակ է զբոսաշրջիկների համար՝ Հռոմի պապի ընտրություններով պայմանավորված
Վատիկանում այսօր՝ տեղի ժամանակով 13։00-ից, Սիքստինյան կապելլան փակվել է անորոշ ժամանակով՝ Հռոմի նոր պապի ընտրությամբ պայմանավորված, գրում է gazeta.ru-ն։
Սիքստինյան կապելլան կոնկլավի (Պապի ընտրություն) անցկացման պարտադիր վայր է դարձել 1996թ.-ից, երբ Հովհաննես Պողոս 2-րդը ստեղծեց կաթոլիկ եկեղեցու Սահմանադրությունը, որտեղ նկարագրված են կոնկլավի անցկացման բոլոր մանրամասները։
Իտալական լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ այս շրջանում հավատացյալների և զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում, ովքեր կցանկանան ականատես դառնալ նոր պապի ընտրություններին։ Հռոմում բնակարանների վարձակալության գներն արդեն թանկացել են։ Վարձերը տատանվում են 100 դոլարից (մեկ տեղանոց համարի համար) մինչև 10.000 դոլար (կոնկլավի ընթացքում բնակարանի վարձակալություն)։










