Իտալացի ուսանողուհին 5.000 եվրո է ստացել արդարության համար

13:25 • 05.03.13

Իտալական Բոլոնիա քաղաքում 26–ամյա ուսանողուհին առատ վարձատրություն է ստացել իր արդարության դիմաց։ Ինչպես նշում է Euromag-ը, աղջիկը փողոցում պատահաբար 3.000 եվրո արժողությամբ Chanel պայուսակ է գտել և, նույնիսկ առանց այն բացելու,  պայուսակը տարել է ոստիկանություն։

 

Հետագայում պարզվել է, որ պայուսակում, փաստաթղթերից ու կրեդիտ քարտերից զատ, եղել է 13.000 եվրո։
Կորած պայուսակի տիրուհին՝ թայվանցի հարուստ զբոսաշրջիկը, անհանգստանալով առաջին հերթին իր փաստաթղթերի և կրեդիտ քարտերի կորստի համար, դիմել է ոստիկանություն և իմանալով, որ այն արդեն հայտնաբերվել է՝ անմիջապես 5.000 եվրոյով պարգևատրել է արդար աղջկան։