Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

15:31 • 05.03.13

Երևանի քաղաքապետ Տարոն այսօր՝ Մարգարյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


Այնուհետև Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, երկրապահների և բազմաթիվ երևանցիների հետ միասին հետևել է պատանի երկրապահների հանդիսավոր երդման արարողությանն ու դրան հաջորդած ցուցադրական ելույթներին: