Թել Ավիվի համալսարանում կերակրող ուսանողուհիների համար հատուկ սենյակներ են հատկացվել
Թել Ավիվի (Իսրայել) համալսարանի տարբեր ֆակուլտետներում հատուկ սենյակներ են հատկացվել կերակրող ուսանողուհիների և դասախոսների համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով համալսարանի ղեկավարությանը։
Ըստ բուհի ղեկավարության՝ նման սենյակների տրամադրումը սեռական հավասարության և ընտանիքներին աջակցության քաղաքականության հարցում համալսարանի ստանձնած պարտավորության դրսևորումն է։ Դա թույլ կտա աղջիկներին կարիերա անել և ընտանիք ստեղծել։










