Թուրքիայում դատապարտյալների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան վիրավորներ

11:52 • 05.03.13

Սըվասի Յիլդիզելի շրջանում ճանապարհի մերկասառույցի պատճառով դատապարտյալների տեղափոխող ավտոբուս է շրջվել, վիրավորվել է 28 մարդ, տեղեկացնում է Haberturk-ը։

 

Վիրավորների թվում կան ինչպես դատապարտյալներ, այնպես էլ նրանց ուղեկցող ոստիկաններ ու զինծառայողներ։


Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Ծանր է գնահատվում հատկապես փոխադրամիջոցի վարորդի վիճակը։