ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում 2500 դպրոցների ոչնչացման մասին

19:55 • 05.03.13

Ավելի քան 2,4 հազար դպրոցներ են ամբողջովին կամ մասնակի ոչնչացվել Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով: Այդպիսով երկրի կրթական հաստատությունների 20%-ը ոչնչացված է, հաղորդում է այսօր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), հաղորդում է INTERFAX գործակալությունը:


ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, մասնավորապես, ամբողջությամբ կամ մասնակի քանդվել են 772 դպրոցներ Իդլիբ նահանգում, 300-ը` Հալեպ նահանգում և 300-ը` Դերաա նահանգում:



Որոշ շրջաններում, որոնք առավել շատ են տուժում մարտական գործողություններից, երեխաները արդեն երկու տարի շարունակ դպրոց չեն գնում, պնդում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում:

 

Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ 2011թ. մարտին սկսված ցույցերն ավելի ուշ վերաճել են բաց զինված հակամարտության, որը ձգվում է մինչ օրս: