Ամերիկյան հատուկ ջոկատայիններն աջակցում են սիրիական ապստամբներին. Le Figaro
Ինչպես հայտնում է Մերձավոր Արևելքում ֆրանսիական ռազմական աղբյուրը, ամերիկյան ռազմական մասնագետները Սիրիական ազատ բանակի զինվորականներին ռազմարվեստ են սովորեցնում Հորդանանի տարածքում, հաղորդում է ֆրանսիական blog.lefigaro.fr-ն:
«Նրանք ջոկատներ են ձևավորում, ղեկավարում և խորհուրդներ տալիս սիրիական ապստամբներին նախորդ տարվա վերջից», - նշում է աղբյուրը:
Նախապատրաստումն ընթանում է «Աբդալլա թագավոր» ուսումնավարժարանում, որը Հորդանանի մայրաքաղաքից դեպի հյուսիս է գտնվում:
Ամերիկյան հատուկ ջոկատայինները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Բաշար Ասադի հակառակորդների հնարավորությունների ընդլայնման գործում:
Բացի այդ, սիրիական ապստամբների աջակցություն են ցուցաբերում նաև բրիտանական հատուկ ջոկատայինները և մի քանի ֆրանսիական ռազմական մասնագետներ:
Միևնույն ժամանակ, Հորդանանում գործող ամերիկյան հատուկ ջոկատները պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք՝ վարչակարգի քիմիական զինապաշարները ստուգելու համար:
Հեռանկարը, որ այդ զենքը կարող է հայտնվել իսլամիստների կամ «Հեզբոլահի» ձեռքում, վախեցնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև ԱՄՆ-ին և ՌԴ-ին:
Վերջերս հաղորդվում էր, որ ամերիկյան «Դելտա» հատուկ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել էին Լիբանանի մայրաքաղաքից հյուսիս գտնվող Հարիսե քաղաքում:
Պաշտոնապես, նրանց առաջադրանքը լիբանանյան գործընկերներին նախապատրաստելն է, սակայն, իրականում նրանք հիմնականում հետախուզական գործունեություն են ծավալում Սիրիայի տարածքում:










