ԱՄՆ-ն ՄԱԿ-ի դիվանագետներին մեղադրել է ալկոհոլի պատճառով քննարկումները ձգձգելու համար

11:27 • 05.03.13

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Տորսելլան մեղադրել է գործընկեր-դիվանագետներին ձմեռային տոների ընթացքում ալկոհոլի պատճառով նիստերը ձգձգելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի 2012-2013թթ.-ի բյուջեի քննարկումները նախատեսվածից երկար են տևել և ավարտվել են Սուրբ Ծննդյան նախօրեին։

 

Տորսելլայի հավաստմամբ՝ բյուջեի նախագիծը ձգձգվել է, քանի որ հանձնաժողովի անդամները տարված էին բազմաթիվ տոնական ընդունելությունների այցելելով և հանդիպումներին ներկայանում էին «ոչ պատշաճ» կերպարով։

 

«Մենք համեստ առաջարկով ենք հանդես գալիս՝ բանակցային սենյակները դարձնել հարբեցողությունից ազատ գոտիներ»,-հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ դիմելով հանձնաժողովի նախագահին։

«Եկեք մի կողմ թողնենք շամպայնը, որպեսզի հետո խմենք նստաշրջանի հաջող ավարտի կենացը՝ դրանով իսկ բարձրացնելով Հինգերորդ (բյուջետային) հանձնաժողովի վարկանիշը»,-ասել է Տորսելլան։