Սյունիքում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը

11:30 • 06.03.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է օգնություն:  Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 05LT206 պ/հ (վարորդ Սարգիս Մեսրոպյան) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Զոհեր և տուժածներ չկան: