Արաբական պետությունների լիգայում Սիրիայի տեղը տրամադրվել է երկրի ընդդիմությանը
Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ) կազմակերպությունում Սիրիայի տեղը տրամադրվել է Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիային, հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին:
Տվյալ որոշումը կայացվել է ԱՊԼ նախարարների հանդիպման ընթացքում, որն այս ժամերին անցնում է Կահիրեում:
Սիրիայի անդամակցությունը ԱՊԼ-ին դադարեցվել էր 2011թ. երկրում զինված հակամարտության սկսվելուց մի քանի ամիս անց:
Ավելի վաղ ԱՊԼ մասնակիցները հայտարարել էին, որ Սիրիային չեն թույլ տա մասնակցել կազմակերպության գործունեությանն այնան ժամանակ, քանի դեռ Բաշար Ասադը իշխանության ղեկին է:










