Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել (լուսանկարներ)

12:55 • 06.03.13

Վենեսուելայի կառավարությունը երկրում 7-օրյա սուգ է հայտարարել նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Երկրի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Չավեսի հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 8-ին։ Մինչ այդ՝ Վենեսուելայի նախագահի մարմինը կդրվի Կարակասի ռազմական ակադեմիայի շենքում։ Հուղարկավորության վայրը դեռ չի ընտրվել։

 

Թաղման արարողությանը հրավիրվել են Լատինական Ամերիկայի երկրների մի շարք առաջնորդներ։
Չավեսի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել նաև Արգենտինայում, Էկվադորում և Կուբայում։