Լուսանկարներ և ուղիղ հեռարձակում Չավեսին վերջին հրաժեշտից
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի փողոցներ՝ վերջին հրաժեշտը տալու հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսին, որի աճյունով դագաղը այս ժամերին շրջում են քաղաքով:
The Telegraph-ը ուղիղ միացում է առաջարկում Չավեսի վերջին հրաժեշտից, որը կկայանա Ռազմական ակադեմիայի շենքում, որտեղ ի վերջո կտեղափոխեն Չավեսի դին: Հրաժեշտը կձգվի ամբողջ 3 օր, կավարտվի մարտի 8-ին: Մինչ այդ երկրում 7 օրյա սուգ է հայտարարված, փակ են բոլոր հասարակական հաստատությունները:
Չավեսի դին ուղեկցում են նրա երկու աղջիկները՝ Մարիա Գաբրիելը և Ռոսա Ինեսը:










