Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը
59 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այս մասին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
2011թ. հունիսին քաղցկեղի հեռացման նպատակով Չավեսը վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա քիմիոթերապիայի կուրսեր էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղին: Սակայն մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել, որը հեռացվել էր 2012թ. փետրվարին: Վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերը Կուբայում այդպես էլ արդյունք չէին տվել, և նա ենթարկվել էր երրորդ վիրահատությանը անցյալ տարվա դեկտեմբերին:










