Եգիպտոսի դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախագահի կողմից նշանակված խորհրդարանական ընտրությունների օրը

20:26 • 06.03.13

Կահիրեի ադմինիստրատիվ դատարանը չեղյալ է հայտարարել Եգիպտոսի նախագահ Մուրսիի այն որոշումը, ըստ որի երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները պետք է կայանային 2013 թվականի ապրիլի 22-ին, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Վճռում նշված է, որ խնդիրը կայանում է ընտրությունների մասին օրենքում, որտեղ այս գործընթացի իրավական ընթացակարգերի խնդիր կա: Իսկ Մուրսիի հրամանագրում նշվում է, որ ընտրությունները պետք է կայանան, չնայած առկա իրավական բախմանը: Ընտրությունները պետք է կայանային 4 փուլով՝ դիտորդների քիչ քանակի պատճառով, որոնք կարող էին հերթականությամբ ընտրությունների ընթացքին հետևել երկրի տարբեր շրջաններում:


Փետրվարի վերջին նշվում էր, որ քրիստոնյա ղպտիների պահանջով իշխանությունները կարող են ընտրությունները ապրիլի 22-ից տեղափոխել ապրիլի 27, քանի որ այդ օրերը կարող են համընկնել Սուրբ Զատիկի հետ: