Խոշոր հրդեհ Թուրքիայում.«Ռուսական շուկա»-ն ամբողջությամբ այրվել է
Թուրքիայում «Ռուսական շուկա» անվանմամբ հայտնի շուկայում երեկ կեսգիշերին հրդեհ է բռնկվել, ինչը կարճ ժամանակ անց տարածվել է ողջ տարածքում, տեղեկացնում է TRT haber կայքը։
Դեպքի վայրում աշխատել են բազմաթիվ հրշեջ մեքենաներ, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ։
Հրդեհի հետևանքով խոշոր չափի նյութական վնաս է հասցվել, սակայն զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի առաջացման պատճառները ևս հայտնի չեն։
10 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող շուկան ամբողջությամբ վնասվել է։ Վնաս է կրել 685 խանութ։










