Ֆրանսիական Ալպերում 4 լեռնագնաց է զոհվել
Ֆրանսիական Ալպերում՝ 2,6 հազար մ բարձրության վրա, ձնահյուսի հետևանքով 4 լեռնագնաց է զոհվել, հայտնում է Euromag-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի իրավապահներին։
Նրանք նաև տեղեկացրել են, որ լեռնագնացներին ուղեկցող գիդին հաջողվել է ողջ մնալ։ Նա կարողացել կապվել փրկարար ծառայությունների հետ, սակայն եղանակային վատ պայմանների հետևանքով օգնությունը շատ ուշ է տեղ հասել։
Պրոֆեսիոնալների խոսքերով՝ լեռնագնացները բավական դժվար ուղի են ընտրել հաղթահարելու համար, որը խորհուրդ է տրվում միայն շատ փորձառու լեռնագնացներին։










