Ֆրանսիան խոստացել է ապրիլին դուրս բերել իր զորքերը Մալիից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կսկսվի ապրիլ ամսին, հաղորդում է BBC-ն:
Օլանդն ընդգծել է, որ ռազմական գործողության ընթացքում սպանվել են իսլամիստների երկու ազդեցիկ առաջնորդներ:
Ֆրանսիական զորքերը Մալի են մտել հունվարին: Գործողությունը պայմանավորված էր մտավախություններով, թե Ալ-Կաիդայի հետ կապված իսլամիստ գրոհայիները, որոնք 2012թ, ապրիլից երկրի հյուսիսային հատվածն իրենց իշխանության տակ էին առել, կարող են շուտով շարժվել դեպի մայրաքաղաք Բամակո և գրավել այն:
Ֆրանսիայի՝ Մալի զորք ուղարկելու որոշումը աջակցություն էր ստացել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից:










