Չավեսի մահվան համար Ժիրինովսկին մեղադրել է ԱՄՆ հատուկ ծառայություններին

14:03 • 06.03.13

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան հարցում կարող էին խառնված լինել ԱՄՆ հատուկ ծառայությունները, նման տեսակետ է հայտնել ՌԴ Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, կուսակցության ղեկավարը նշել է, որ ամերիկացիները կարող էին նպաստել հիվանդության զարգացմանը։


Ժիրինովսկին նաև հայտարարել է, որ Ուգո Չավեսը «21-րդ դարի լավագույն նախագահն էր»։

«Չավեսը յուրահատուկ մասշտաբի գործիչ էր։ Մենք ցավում ենք, որ նա հեռացավ կյանքից։ Հնարավոր է՝ դա՝ քաղցկեղը, ԱՄՆ հատուկ ծառայությունների կազմակերպածն էր»,-ասել է նա։

 

Ըստ Ժիրինովսկու՝ Չավեսի մահից հետո տեղի ընդդիմությունը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կփորձի վերցնել իշխանությունը։

 

Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել էր, որ Չավեսի հիվանդության մեղավորներն արտաքին թշնամիներն են։