Կոլումբիայում լրագրողին ծեծել են Չավեսի մահվան լուրը հաղորդելու համար (տեսանյութ)

12:16 • 06.03.13

Կոլումբիացի մի թղթակից ուղիղ եթերում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան լուրը հաղորդելիս բռնության է ենթարկվել, տեղեկացնում է Life News-ը։


RCN հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը գնացել են այն հիվանդանոցի մոտ, որտեղ բուժում էր ստանում Ուգո Չավեսը և ցանկացել են ուղիղ եթեր մտնել։


Երբ աղջիկը խոսել է Չավեսի մահվան մասին, քաղաքական ակտիվիստները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել նրա հասցեին, սակայն լրագրողը շարունակել է իր աշխատանքը։

 

Հեռուստատեսության օպերատորին հաջողվել է նկարահանել այն պահը, երբ մի քանի մարդ մոտեցել են իր գործընկերուհուն և հարվածել նրա գլխին։

 

Արյունահոսող լրագրողն օգնություն է խնդրել իրավապահ մարմիններից, սակայն վերջինիս ներկայացուցիչներն անտարբերությամբ են վերաբերվել տեղի ունեցածին։


Միայն մի քանի րոպե անց տուժածին են մոտեցել անցորդներն ու առաջին բուժօգնություն ցուցաբերել։