«Դուք քայքայեցիք կյանքս». այս խոսքով իտալացին 2 պետպաշտոնյայի է գնդակահարել

21:54 • 06.03.13

Փոքր բիզնես ունեցող իտալացի ձեռնակատերը Պերուջա քաղաքում գնդակահարել է 2 կին պետական պաշտոնյաների, հայտնում է Gazeta-ն: 


40-ամյա Անդրեա Ձամպին չորեքշաբթի օրը ցերեկը բարձրացել է պետական կառույցի շենքի 4-րդ հարկ և կրակ բացել աշխատակցուհիների վրա: Ըստ ԶԼՄ-ների` այդ պահին տղամարդը բացականչել է. «դուք քայքայեցիք կյանքս»:

 

Կրկնակի սպանությունից հետո նա ինքնասպանություն է գործել:

 

Պերուջայի քաղաքապետ Վլադիմիրո Բոկալին ասել է, որ «այս ահավոր ողբերգությունը այն տնտեսական մթնոլորտի արդյունքն է, որում այժմ գտնվում ենք»:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Ձամպին երկար ժամանակ իշխանություններից չի կարողացել վարկ ստանալ իր փոքր բիզնեսի համար: