Վենեսուելայի սպառազինության բազմամիլիարդ պայմանագրերը կարող են օդում մնալ

21:14 • 06.03.13

Ուգո Չավեսի մահվանից հետո Ռուսաստանը կարող է կորցնել Լատինական Ամերիկայում իր գլխավոր ռազմական գործընկերոջը: Տեղի ընդդիմադիրներն իշխանության գալու պարագայում սպառնում են զինաթափել երկիրը, գրում է TR-ն:

Տվյալ պահին Մոսկվան և Կարակասը պաշտպանական ոլորտի բազմամիլիարդ համաձայնագրեր են կյանքի կոչում:


Արդյո՞ք կպահպանվեն Ռուսաստանի և Վենեսուելայի միջև նախին առևտրային հարաբերությունները Չավեսից հետո, կախված կլինի նրանից, թե ով կդառնա երկրի հաջորդ նախագահը:


Ժամանակավոր կառավարության ղեկավար Նիկոլաս Մարուդոն խոստացել է «կրել Չավեսի զինանշանը» և ավարտին հասցնել հեղափոխությունը: Սակայն եթե իշխանության գան ընդդիմադիրները, Վենեսուելայի արտաքին առևտուրը կարող է զգալի փոփոխություններ կրել: Ավելի վաղ Չավեսին ընդդիմացողները հայտարարում էին սպառազինության ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին:


Քաղաքական գործիչներն ակցիա էին իրականացրել՝ «Տրակտորներ տանկերի փոխարեն» կարգախոսով և հայտարարել, որ երկիրը թշնամիներ չունի:


Ռուսաստանից Վենեսուելային զենքի մատակարարման ընդհանուր ծավալը 11 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում: Այդ նպատակով ՌԴ-ն 4,4 մլրդ դոլարի վարկ էր տրամադրել: