Սիրիայի ապստամբները հայտարարել են ՄԱԿ-ի դիտորդների գերեվարման մասին (տեսանյութ)

22:43 • 06.03.13

Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ապստամբ գրոհայինները Youtube-ում մի տեսանյութ են հրապարակել, որում հայտարարում են, թե գերի են վերցրել ՄԱԿ-ի դիտորդական առաքելության 20 ներկայացուցիչների Հոլանի բարձունքի մոտակայքում, հաղորդում է INTERFAX-ը:

 

Տղամարդը, ով իրեն «Յարմուկի նահատակներ» բրիգադի անդամ է անվանում, հայտարարում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցներն ազատ կարձակվեն միայն այն ժամանակ, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հեռանան Ջամիլյա գյուղից: 

 

 

 

Գրոհայինը կանգնած է ՄԱԿ-ի երկու սպիտակ զրահամեքենաների մոտ: Տեսախցիկում հայտնվում են առնվազն երեք մարդիկ` պատանդներ, որոնք խաղաղապահների կապույտ սաղավարտներ են կրում: