Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջին անգամ ամերիկացիներն ինքնաթիռում կկարողանան գրպանի դանակ կրել

16:57 • 06.03.13

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության վարչությունը հայտարարել է, որ ապրիլի 25-ից ներքին թռիչքների ուղևորները 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջին անգամ իրավունք կունենան գրպանի փոքրիկ դանակ կրել, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ դանակի շեղբի երկարությունը չի կարող գերազանցել 6 սմ-ն, իսկ լայնությունը՝ 1.27սմ։
Ինքնաթիռ կարող են բարձրացվել նաև բիլիարդի կի, դահուկի ձողեր և այլն։

 

Առաջվա պես արգելվում են ածելիները, դանակները՝ ֆիքսված շեղբերով և գործիքներով։
 

Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ փոփոխությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին։


Սակայն Քաղավիացիայի աշխատողների արհեստակցական միությունն արդեն քննադատել է այդ որոշումը, պատճառաբանելով, որ այն սպառնում է անվտանգությանը։


«Մենք կարծում ենք, որ այդ որոշումը մեծ սպառնալիք է բորտուղեկցորդների և ուղևորների համար, և մեզ համար դժվար կլինի վերահսկել անվտանգությունը»,-հայտարարել է արհմիության ղեկավարը։