Կառավարությունը կքննարկի Վատիկանի Սուրբ Աթոռում և Վիետնամում դեսպանություն ստեղծելու որոշումները

18:00 • 06.03.13

ՀՀ կառավարությունն իր վաղվա հերթական նիստի օրակարգում ընդգրկված է «Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը: Որոշման համար հիմք է ընդունվում «Դիվանագիտական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաuը:


Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի և Վատիկան քաղաք-պետությունում Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին։ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին ցուցաբերել է մարդասիրական օգնություն՝ նվիրաբերելով Հայաստանի Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը: Սուրբ Աթոռը 2000թ. նոյեմբերի 9-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը՝ Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ։


Ըստ նույն հիմնավորման Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգևոր, այլև՝ քաղաքական ազդեցությամբ։ Հատկանշական է, որ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում և ԵԽ-ում, ինչպես նաև անդամակցում է ԵԱՀԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։


Գործադիրը վաղը կքննարկի նաև ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրի նախագիծ՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին: