Զբոսաշրջիկների մուտքը Սպիտակ տուն այլևս արգելված է

08:46 • 06.03.13

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական նստավայր կատարվող զբոսաշրջային էքսկուրսիաներ այլևս չեն անցկացվի, հայտնում է Лента-ն։


Ըստ CBS News-ի տվյալների, որոշումը պայմանավորված է ԱՄՆ բյուջեի միջոցների կրճատման հրամանագրի հետ, ինչի հետևանքով կրճատվել է նաև Սպիտակ տան սպասարկող անձնակազմը։


Նախապես պատվիրված էքսկուրսիաները կանցկացվեն մինչև ուրբաթ՝ մարտի 8-ը ներառյալ։ Դրանից հետո Սպիտակ տան դռները փակ կլինեն զբոսաշրջիկների համար։


Անցած տարվա ընթացքում Սպիտակ տուն է այցելել 657 հազար մարդ, իսկ հասարակական էքսկուրսիաների ծրագիրը հայտարարելուց հետո (1954թ) նախագահի նստավայր է այցելել 64 մլն–ից ավելի մարդ։