ԱՄՆ ներկայացուցիչը բոյկոտել է ՄԱԳԱՏԷ-ի նիստը Իրանի ներկայացուցչի հայտարարությունների պատճառով
ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Մաքմանուսը այսօր ի նշան բողոքի լքել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման Խորհրդի նիստն այն բանից հետո, երբ Իրանի ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նիստի ընթացքում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները երկրում բնակվող պաղեստինցիների հանդեպ կարելի է որպես «ցեղասպանություն» բնութագրել:
ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի գործողությունները միայն նպաստում են «հետագա մեկուսացմանը և միջազգային հանրության քննադատությանը»:
Reuters գործակալությունը չի կարողացել նաև Սոլթանիի մեկնաբանությունը ստանալ:
Սոլթանին իր հայտարարությունն արել է սիրիական հակամարտության քննարկման ժամանակ: Բացի այդ, նիստի ժամանակ քննարկվել է նաև Իրանի միջուկային խնդիրը:










