Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

15:36 • 07.03.13

Իտալական դատարանը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման, հայտնում է Reuters-ը:

Այս անգամ նա դատապարտվել է ձայնագրված գաղտնի հեռախոսային խոսակցությունը հրապարակելու համար, որը վերաբերում է 2005-ի բանկային սկանդալի գործին:

 

Միևնույն ժամանակ Բեռլուսկոնին երկու այլ դատական գործով է անցնում: 2012-ի նոյեմբերին նախկին վարչապետը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ֆինանսական խարդախությունների գործով։ Ավելի ուշ այդ ժամկետը կրճատվել էր մինչև մեկ տարի։

Բեռլուսկոնիի նկատմամբ շարունակվում է նաև Մարոկկոյից անչափահաս պարուհու հետ սեռական կապ ունենալու մեղադրանքով դատական գործընթացը։ Պարուհին եղել է նրա առանձնատանը կազմակերպված սեքս-խրախճանքների հաճախակի հյուրը։

 

 Իտալական օրենքների համաձայն՝ նա չի կրի սահմանված պատիժը մինչև բողոքարկման բոլոր գործընթացները չավարտվեն: