Թուրքիան արտաքսել է բին Լադենի փեսային
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բին Լադենի փեսան՝ Սուլեյմանը, ով ձերբակալվել էր Անկարայում, արտաքսվել է Թուրքիայից։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, Անկարայում ձերբակալված փեսան ցանկացել էր, որ իրեն արտաքսեն Թուրքիայից՝ ուղարկելով հայրենիք՝ Քուվեյթ։
Քուվեյթը, սակայն, հրաժարվել էր ընդունել ահաբեկչի փեսային։
Այնուհանդերձ, Թուրքիային հաջողվել է համոզել Քուվեյթին և վերադարձնել նրան։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն են ստացել Վաշինգտոնից։
Նախկին «թիվ մեկ ահաբեկչի» փեսան Թուրքիա է մտել Իրանից՝ կեղծ անձնագրով։
ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել էր իրեն հանձնել բին Լադենի փեսային՝ ահաբեկչական գործունեությանը նրա մասնակցության մասին հարցաքննելու նպատակով։










