Ինքնահռչակ ֆիլիպինցի սուլթանի հետևորդների և ոստիկանների բախման հետևանքով 60 մարդ է զոհվել
Բորնեոում (Մալայզիայի, Ինդոնեզիայի և Բրունեյի միջև բաժանված կղզի) բախում է տեղի ունեցել ֆիլիպինցի ինքնահռչակ սուլթանի հետևորդների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով 60 մարդ է զոհվել, հայտնում է Global Post-ը:
Ըստ մալայզիական ոստիկանության՝ զոհերից 52-ը զինված զավթիչներ են եղել, 8-ը՝ ոստիկան:
Խումբն արդեն 3 շաբաթ է բախումների մեջ է իրավապահների հետ և ցանկանում է տիրել Բորնեոյի արևելյան ափի Սաբահ նահանգին:










