Խնդրում եմ՝ թույլ մի տվեք մահանամ. Չավեսի վերջին խոսքերը

11:22 • 07.03.13

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան անմիջական պատճառը դարձել է սրտի նոպան, հայտնում է РБК-ն՝ Associated Press-ին հղումով, որն էլ իր հերթին հղում է անում Նախագահական գվարդիայի ղեկավարին, ով նախագահի կողքին է եղել նրա կյանքի վերջին րոպեներին։



Գեներալ Խոսե Օռնելլայի խոսքով՝ Չավեսն արդեն գրեթե չէր կարողանում խոսել, սակայն այնուամենայնիվ շշնջացել է. «Ես չեմ ցանկանում մեռնել։ Խնդրում եմ՝ թույլ մի տվեք մահանամ»։

 

Երեկ հայտնի դարձավ, որ վենեսուելացի նախագահին կարող են հուղարկավորել  նրա կուռքի՝ իսպանական գաղութացումից Լատինական Ամերիկայի ազատագրման մարտիկ Սիմոն Բոլիվարի կողքին։