Չեչնիայում 3 գրոհային է ոչնչացվել, որոնցից մեկը ցանկանում էր գլխավորել Գակաևի բանդան

19:26 • 07.03.13

Չեչնիայում ոչնչացվել են 3 գրոհայիններ, այդ թվում ընդհատակյա զինված պայքարի ակտիվ անդամ «Աբու-Մալիք» մականունով` Ադամ Խուշալաևը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


Օպերատիվ շտաբի տեղեկություններով, 2013թ. հունվարին Գեկաև եղբայրների չեզոքացումից հետո, Խուշալաևը մեծ ազդեցություն է ձեռք բերել և հավակնել է Չեչնիայի Վվեդենյան շրջանում գործող զինված խմբավորման ղեկավարի պաշտոնը զբաղեցնել: