Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու առողջական վիճակը ծանր է. փաստաբան

18:30 • 07.03.13

Ապօրինի ճանապարհով Վրաստան թմրամիջոց տեղափոխելու մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացի Էռնեստ Բադալյանի առողջական վիճակը ծանր է, հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Մամուկա Լոմիձեին։

 

Փաստաբանի խոսքով՝ Բադալյանի մոտ սուր գայմորիտ է, իսկ Գլդանիի №8 հաստատությունը համապատասխան բուժում չի ապահովում։

 

Այսօր տեղի է ունեցել Բադալյանի դատական նիստը։ Նրա փաստաբանը հուսով է, որ կհաջողվի ապացուցել Բադալյանի անմեղությունը։

Ինչպես հայտնում է մեղադրյալի հայրը, նրա որդու «գլխին սարքել են»։

 

Բադալյանը ձերբակալվել էր 2012-ի սեպտեմբերին։ Նա իր մեղքը չի ընդունում։

Հերթական դատական նիստը կանցկացվի մարտի 18-ին։